Տնտեսական

11.01.2019 21:38


«Թողեք աշխատենք»․ Ռեստորանատերերն ընդդեմ ծխախոտի արգելքի (տեսանյութ)

«Թողեք աշխատենք»․ Ռեստորանատերերն ընդդեմ ծխախոտի արգելքի (տեսանյութ)

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում սրճարաններ և ռետորաններ շահագործող անձիք։

Ցուցարարները դժգոհ են հասարակական վայրերում ծխելն ու նարգիլե օգտագործելն արգելող օրինագծից, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։

«Մենք ներկայացնում ենք մասնագիտացված նարգիլեների սրահները, այստեղ գտնվում են մասնագիտացված նարգիլե ծխելու ակումբների սեփականատերերը։ Մեր կարծիքով օրենքը ունի բազմաթիվ թերի կողմեր։ Մեզ միացել են նաև ռեստորանների միությունը, մենք հանդիպում ենք ունեցել տուրիստական ոլորտը համակարգող տարբեր հասարակական կազմակեպությունների հետ։ Մեր բողոքի ակցիան կայանում է նրանում, որ այդ օրենքը մշակվել է առանց հանրային քննարկման։ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հանրային քննարկումը ավարտված է մինչդեռ մեր հանդիպումներից պարզ է դառնում, որ հանրային քննարկում չի եղել»,-ասում են բողոքի ակցիայի ներկայացուցիչները։

Ցուցարարները պարզել էին «Թողեք աշխատենք» կարգախոսով պաստառներ։ Նրանց գնահատմամաբ՝ եթե օրենքն ընդունվի, իրենք կզրկվեն աշխատելու հնարավորությունից։

Այս խորագրի վերջին նյութերը