Ելնելով Ջավախքի հիմնախնդիրների շուրջ եղած անթիվ զրպարտություններից, որոնք շահադիտական նպատակներ են հետապնդում, Ջավախքի հայերի ազգային խորհուրդը անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը:
Սատարելով տարբեր կազմակերպությունների և վարչական կառույցների գործունեությանը' ուղղված տարածաշրջանում ստեղծված իրադրության վրա հասարակության ուշադրությունը սևեռելուն, միաժամանակ բացարձակապես անթույլատրելի ենք համարում այն մոտեցումը, որը հանգեցնում է տարաբնույթ վարկածների տարափի, որոնք էլ իրենց հերթին ձևավորում են օբյեկտիվ իրադրության մասին տարբեր և հաճախ' սխալ, պատկերացումներ: Տարածաշրջանում իրադարձությունների զարգացման կրիտիկական պահին բավականին հաճախակի երևույթ է դարձել հանրային գիտակցության մեջ մտացածին հիմնախնդիրների ներմուծումը, որոնք հանրության ուշադրությունը շեղելու, անպաշտպանվածության զգացողություն ստեղծելու, ինչպես նաև Ջավախքի հասարակական-քաղաքական որակի մասին հանրությանն ապատեղեկացնելու նպատակ են հետապնդում: Սա պայմանավորված է Վրաստանի կողմից ձուլման նպատակասլաց քաղաքականությամբ, Ջավախքի հայության հաշվին իրենց սեփական բեռի թեթևացմանը ձգտող Արևելյան Հայաստանի իշխանությունների անբարեխղճությամբ և անարդյունավետությամբ, Ջավախքի հայերի հոգեբանական կոտրվածությամբ ու անհամախմբվածությամբ, ինչպես նաև գործընթացի կամա թե ակամա մասնակիցների' այսպես կոչված կամավորների, կողմից աննպատակ, չմտածված և ապաշնորհ վերաբերմունքով:
Տարածաշրջանի սոցիալ-տնտեսական գործընթացներում առկա իրավիճակի վրա ուշադրության կենտրոնացումը թե՛ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների և թե՛ տվյալ հարցում «շահագրգիռ» այլ կողմերի իրականացրած քաղաքականության գլխավոր բաղադրիչ մասն է: Ընդ որում տեսադաշտից դուրս է թողնվում այն հանգամանքը, որ լեզվական, տնտեսական և վարչական խտրականությունն ընդամենը հետևանքն է այն բանի, որ Ջավախքի ժողովուրդը կորցրել է միասնականության զգացողությունը և պարփակվել է տնտեսական խնդիրների շրջանակում: Սա հնարավոր դարձավ թե Հայաստանի և թե Վրաստանի ապակողմնորոշող քաղաքականության հետևանքով: Հարդյունս, տարածաշրջանի բնակչությունն ընդունակ չէ ռացիոնալ կերպով գնահատել ազգային իրողությունները և գիտակցել սեփական իրավունքները:
Այսպես կոչված դերակատար մասնակիցները կարծես թե չեն ուզում տեսնել գործընթացների մեջ տեղի ունեցող խորքային տեղաշարժերը, որոնց մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել, և, թվում է, ամեն ինչ արդեն ասված է' հմտորեն քողարկվելով այն պատրվակով, թե հարցն իբր շատ նուրբ է և խելամիտ մոտեցում է պահանջում: Իրադրության այդպիսի ընկալումը առարկայնորեն ցույց է տալիս նրանց մտորումների առանձնահատուկ բնույթը, երբ այսպես կոչված հարցի նրբության ներքո ի նկատի են ունենում ոչ թե խնդրո առարկայի խորքայնությունը, այլ ընդամենը ընթացիկ իրադարձությունների զարգացման առաջարկվող տարբերակի համապատասխանությունը այս կամ այն սուբյեկտի դիրքորոշմանը: Ջավախքի խնդիրների նկատմամբ այսպիսի մոտեցումը կտրուկ կերպով ցածրացնում է ներքին էթնիկական համերաշխության մակարդակը, որը չի կարող չանդրադառնալ գոյություն ունեցող խնդիրների բարձրացման ու լուծման որակին: Այն պարագայում, երբ տարածաշրջանում բողոքի տրամադրությունների բարձրացումը մեծ հավանականություն ունի, գործընթացի ինքնակոչ մասնակիցներին մինչ այժմ հաջողվել է այդ տրամադրություններին իրենց համար հարմար ուղղություն հաղորդել' Ջավախքի հայ բնակչությանը ներկայացնելով ոչ ձեռնտու լույսի ներքո:
Տվյալ հարցի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը ի սկզբանե պարզ է' այդ երկիրը բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով ձգտում է վտանգից զերծ պահել ազգային ինքնիշխանությունը, իսկ քանի որ ջավախահայությունը դիտվում է որպես ազգային անվտանգության հնարավոր սպառնալիք, ապա որպես հետևանք մենք ունենում ենք այն, ինչ ունենք: Այն մասին, թե մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ Հայաստանի վերաբերմունքի պատճառը որն է' կարելի է շատ խոսել ու վիճել. իրականում գլխավորը ամենևին էլ դա չէ, այլ' որ այն մոդելը, որի վրա արտացոլվում է իրականությունը, արվում են կանխատեսումներ և վերլուծություններ' ոչ միայն չի նախատեսում ջավախահայերի իրավունքների ապահովման հնարավորությունը, այլև լիովին անտեսում է նրանց շահերը: Ավելին, Հայաստանի և Վրաստանի պաշտոնական իշխանությունները ջավախահայությանը խանգարում են ձևավորելու իրենց, սեփական շահերից բխող դիրքորոշումը: Ցանկացած ակտիվություն իշխանությունների կողմից գնահատվում է որպես Ջավախքի հիմնախնդրի շուրջ մեքենայությունների' գործնականում փորձված մոդելի խափանման սպառնալիք: Նախաձեռնությունները խրախուսվում են միայն այն դեպքում, եթե դրանք աշխատում են ի շահ այս կամ այն իշխանության: Հարդյունս, ունենք մի իրադրություն, երբ Ջավախքի հայերը զրկվել են սեփական ճակատագրի վրա ազդելու որևիցե հնարավորությունից:
Ջավախքի խնդրի' օրակարգում հայտվելուց ի վեր ստեղծված իրադրության արմատական փոփոխության որևէ առաջարկ չի եղել: Ավելի շուտ մենք ականատես ենք լինում այն իրողության փաստմանը, թե Հայաստանին, Վրաստանին և գործընթացի այլ մասնակիցներին ինչ չի կարելի անել, բայց ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ դեր է վերապահվում Ջավախքի հայերին: Չէ որ հենց նրանք են ամեն օր սեփական մաշկի վրա զգում չմտածված, իրականությունից հեռու քայլերի ազդեցությունը, քայլեր, որոնք դանդաղորեն, բայց հետևողականորեն նրանց մոտեցնում են վեգետատիվ վիճակի և շուրջը տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ կատարյալ անտարբերության: Մի՞թե այսպիսի նպատակ են հետապնդում արդարության և ջավախահայության իրավունքների համար պայքարողները' նույն ջավախահայերին դարձնելով ոչ թե իրավահավասար հարաբերությունների սուբյեկտ, այլ մարդասիրության և փոխօգնության նկատառումներից հեռու քաղաքական հաշվարկների օբյեկտ: Ակամա գալիս ես այն եզրակացության, որ Ջավախքի հայերին վերապահվում է ընդամենը գործընթացի մասնակիցներից մեկի կողմից ընթացիկ իրադրության վերաբերյալ մշակած քաղաքական-իրավական սկզբունքի կենսականությունը ստուգելու համար փորձադաշտի դեր: Ըստ էության, մենք գործ ունենք Ջավախքի հայերի ապագայի և ներուժի հաշվին անցքերի փակման և ներկա դրության կոնսերվացման երևույթի հետ:
Հետաքրքրական է, որ բոլոր «շահագրգիռ կողմերի» որդեգրած մեթոդները, որոնցով նրանք գործնականում ղեկավարվում են, տարօրինակ կերպով համընկանում են: Այլապես ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել այն փաստը, որ, գիտակցելով հանդերձ ընտրված ուղղության ձախողակ լինելը, որը Ջախախքի հայերի համար միանգամայն բացասական հետևանքներ է ունեցել, ոչ ոք չի ուզում փոխել արդեն փորձարկված մարտավարությունը:
Այստեղից հետևում է, որ գոյություն չունի ոչ մի մտածված ռազմավարական պլան, հետևաբար նաև' այդ պլանի իրականացմանն ուղղված ընթացակարգային գործողություններ, որոնք կհանգեցնեին իրադրությունը ջավախահայության շահերից ելնելով շտկելու իրողությանը:
Ակնհայտ է, որ նման իրադրությունը պետք է ինչ-որ ձևով հրատապ դարձնի այն հերցը, թե' ինչ անել այսուհետ: Այս հարցը պետք է ստիպի, որ սկսենք իմաստավորել ստեղծված դրությունը: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Ջավախքի հայությւոնը դառնա գործընթացի լիիրավ մասնակիցը' դրանից բխող բոլոր հետևանքներով: Միայն այս դեպքում իրավական նորմերը վկայակոչելը կունենա գործնական ավելի մեծ նշանակություն, քան դա բնորոշ է քաղաքական ներկա իրողություններին:
Հիմնախնդրի կարգավորումն անհրաժեշտ է սոցիալական շահերի և անհատականացված կապերի հարթությունից տեղափոխել իրավական, նորմատիվ հարթություն, որպեսզի կարողանանք ապահովել Ջավախքի հայերի իրավունքների միանշանակ մեկնաբանումը' հաշվի առնելով նրանց պաշտպանության' միջազգային հանրության կողմից երաշխավորված գործիքները: Բնականաբար այսպիսի մոտեցումը միակ կազմակերպչական ասպեկտը չէ, որը կարող է ընդհանուր առմամբ ապահովել իրավական հակամարտության ելքը, բայց այն ընթացիկ իրավիճակում միակ ճիշտ ուղին է' հաշվի առնելով օբյեկտիվ անհրաժեշտությունն ու ստեղծված իրավիճակը: Ահա թե ինչու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին հրապարակայնություն հաղորդելու և այդ գործընթացների ձևավորման ու կարգավորման գործում Ջավախքի հայ բնակչության դերի բարձրացման նպատակով Ջավախքի հայերի ազգային խորհուրդը որոնում է ուղիներ և ռեսուրսներ, այդ թվում' միջազգայային կազմակերպությունների հետ գործակցության միջոցով:
Ջավախքի Հայերի Ազգային խորհրդի հայտարարությունը

Ջավախքի Հայերի Ազգային խորհուրդ, ք. Ախլցխա