Լրահոս

12.01.2019 10:35


Ահազանգել էին, որ Հրազդանի շենքերից մեկի տանիքի կոնստրուկցիոն տարրերը պոկվել են

Ահազանգել էին, որ Հրազդանի շենքերից մեկի տանիքի կոնստրուկցիոն տարրերը պոկվել են

Հունվարի 11-ին՝ ժամը 15:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 209 շենքի տանիքի կոնստրուկցիոն տարրերը (մոտ 6 մ) պոկվել են և կախվել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ամրացրել կոնստրուկցիոն տարրերը (մոտ 10 մ) և քաղաքապետարանի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել մոտ 15 մ հատված:

Այս խորագրի վերջին նյութերը