Հունվարի 11-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզները անմիջապես մեկնելով նշված հասցե նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանոթյան Տարոնի բաժին:
Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա-ն, Գևորգ Մ-ն, Սամվել Հ-ն և Արմեն Հ-ն: Վնասի չափը պարզվում է: Բերման ենթարկված Անդրանիկ Ա-ի և Գևորգ Մ-ի անձնական խուզարկությամբ, հայտանբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով: Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Բռնվել են գողությունից րոպեներ անց
Հունվարի 11-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզները անմիջապես մեկնելով նշված հասցե նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանոթյան Տարոնի բաժին:
Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա-ն, Գևորգ Մ-ն, Սամվել Հ-ն և Արմեն Հ-ն:
Վնասի չափը պարզվում է:
Բերման ենթարկված Անդրանիկ Ա-ի և Գևորգ Մ-ի անձնական խուզարկությամբ, հայտանբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով:
Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալները ձերբակալված են:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: