Լրահոս

12.01.2019 13:35


Լոռու մարզի դատախազի տան գողության դեպքով ձերբակալվածներից մեկը ՊՆ ծառայող է

Լոռու մարզի դատախազի տան գողության դեպքով ձերբակալվածներից մեկը ՊՆ ծառայող է

Լոռու մարզի ոստիկանները նախօրեին հանցանքի վայրում փախուստի դիմելիս հետապնդել ու բռնել են մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը թալանողներին. պարզվել է, որ նրանցից մեկը ՊՆ ծառայող է:

Shamshyancom-ի փոխանցմամբ՝ հունվարի 11-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում։ Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել են նշված վայր, որտեղ նկատել են, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր են տեղադրել ու դիմել փախուստի։

Այս խորագրի վերջին նյութերը