Լրահոս

15.03.2010 13:44


Այս տարի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը նվիրվելու է ՀՀ և Արցախի Հանրապետության անկախության 20 ամյակին

Այս տարի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը նվիրվելու է ՀՀ և Արցախի Հանրապետության անկախության 20 ամյակին

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն այս տարի կազմակերպվելու է չորրորդ անգամ։ ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ այն կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, և փառատոնին մասնակցելու են 1000-ից ավելի հայրենակիցներ։

-Այս տարի փառատոնը նվիրելու ենք ՀՀ և Արցախի Հանրապետության անկախության 20 ամյակին,-նշել է Հ. Հակոբյանն ու ավելացրել, թե փառատոնի հիմնական նպատակը համապետական, համահայկական միջոցառման կազմակերպումն է, որն առավել է կամրջում հայրենիքը սփյուռքին, սփյուռքը՝ հայրենիքին, սփյուռքը սփյուռքին։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն այս տարի անցկացվելու է տարվա ընթացքում, և նախորդների նման կենտրոնացված չի լինելու ամառվա 1-2 ամիսներին։

-Պետք է հասնենք նրան, որ փառատոնի աշխարհագրությունը մեծանա,-ասել է սփյուռքի նախարարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը