Ալիևն ասել է, որ չի պատրաստվում բանակցել Արցախի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Բաքվի ու Երևանի միջև: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
«Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ: Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասել է Ալիևը։
Ալիևն ընդգծել է, որ միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի միջնորդները նույնպես հավանության չեն արժանացրել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:

Աղբյուրը՝ yerevan.today