Լրահոս

15.03.2010 13:46


Մամեդյարովը ցանկանում է պարզաբանումներ ստանալ Ֆասյեից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ մարտի 12-ն Երևանում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողվի «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ Բեռնար Ֆասյեն ասել էր. «Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի հաղթանակն անհնարին է, քանի որ ես անձամբ գիտեմ հայաստանցի և արցախցի զինվորների քաջության մասին»։ Մամեդյարովն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում առանձնազրույց կունենա Բեռնար Ֆասյեի հետ։

Ըստ «1news.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը