Լրահոս

13.01.2019 22:55


Ահազանգ է ստացվել, որ «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, «Fast Credit» վարկային կազմակերպությունում և «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված

Ահազանգ է ստացվել, որ «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, «Fast Credit» վարկային կազմակերպությունում և «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված

Հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը