Լրահոս

14.01.2019 10:01


Էջմիածնեցուն հայտնաբերել են լոգարանում՝ ձախ նախաբազկի բազմաթիվ կտրած վերքերով

Էջմիածնեցուն հայտնաբերել են լոգարանում՝ ձախ նախաբազկի բազմաթիվ կտրած վերքերով

Հունվարի 14-ին՝ ժամը 01:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում ձախ նախաբազկի բազմաթիվ կտրած վերքերով հայտնաբերել Կ. Ս.-ին (ծնված 1980 թ.) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Կ. Ս.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը