Լրահոս

14.01.2019 11:06


Արման Եղոյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

Արման Եղոյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,–ասված է որոշման մեջ:

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

Այս խորագրի վերջին նյութերը