Ս. Կապինոս. «Հայ–թուրքական գործընթացում առայժմ աշխատում են բացասական գործոնները»
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան ՍերգեյԿապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հեռանկար է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված վերջին իրադարձությունները՝ ասել է, թե գործընթացը գնալով բարդանում է։
-Եթե 3-4 ամիս առաջ հնրավոր էր ասել, թե կարգավորման հավանականությունը 50/50 է, ապա այսօր կարգավորման գործընթացը մտնում է շատ բարդ փուլ, և իրականում շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս։ Ես հիմնվում եմ այն գնահատականների վրա, որոնք տալիս են մասնագետները, ովքեր ուսումնասիրում են գործընթացի բոլոր նրբերանգները։ Դրանք ավելի հոռետեսական են, քան առաջ, և շատ դժվար է ասել՝ գործընթացը կարո՞ղ է վերադառնալ նախնական փուլ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է խնդիրը քննարկում Թուրքիան։ Այնտեղ առաջացել են նոր զարգացումներ, և իմ կարծիքվ ավելի շուտ կարելի է տալ հոռետեսական գնահատական և կանխատեում։ Բայց դա չի նշանակում, թե, այնուամենայնիվ, այնպիսի իրադարձություններ տեղի չեն ունենա, որոնք կկարողանան վերականգնել այն դրական ուղիները, որով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ կհաստատվեն։ Առայժմ աշխատում են բացասական գործոնները։ Հուսանք, դրանք կհաղթահարվեն,-ասել է դեսպանը։
Ս. Կապինոս. «Հայ–թուրքական գործընթացում առայժմ աշխատում են բացասական գործոնները»
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հեռանկար է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված վերջին իրադարձությունները՝ ասել է, թե գործընթացը գնալով բարդանում է։

7or.am