Լրահոս

15.03.2010 14:14


Ալեքսանդր Իսկանդարյան. «Չեմ կարծում, թե այս տարի Օբաման կասի հենց «genocide» բառը»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Չեմ կարծում, թե այս տարի Օբաման կասի հենց «genocide» բառը»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն անդրադառնալով՝ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է.

-Քանի որ դա տեղի է ունենում այն պահին, երբ հայ-թուրքական հարաբերությունները բավական կարևոր են տարածաշրջանի համար, այս պահին դա, իհարկե, անմիջականորեն ազդում է իրավիճակի վրա։ Թուրքերը դա ընդունում են որպես ճնշում։

Այդքանը, սակայն, Ալ. Իսկանդարյանի կարծիքով, բավական չէ Թուրքիային ճնշելու համար, քանի որ այդ երկրի ներսում բավական ծանր իրավիճակ է։ Վերլուծաբանի համար հետաքրքրական է նաև էներգատիկ գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ից հրավիրելը, քանի որ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին, սակայն վարչապետ Էրդողանը ևս հրավիրված է։

Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է նաև, որ ԱՄՆ նախագահ Օբաման չի արտասանի ցեղասպանություն բառը. «Նա ինչ ասես կարտասանի, բայց ցեղասպանություն բառը, իմ կարծիքով, չպետք է արտասանի։ Չեմ կարծում, թե այս տարի Օբաման կասի հենց «genocide» բառը. հայերեն, թուրքերեն, չինարեն, ֆրանսերեն, ղարաբաղյան շեշտադրումներով՝ հնարավոր է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը