Հունվարի 13-ին՝ ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գ. Կ.-ն և հայտնել, որ հարևանի տղան կրակել է իր ավտոմեքենայի վրա:
Մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խմբին Գագիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 01.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանը՝ 1977 թ. ծնված Հովիկ Ք.-ն, տիրի հրացանով մի քանի անգամ կրակել է իր «Նիսան X Տրաիլ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս: Հովիկ Ք.-ն հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացրել է օդամղիչ հրացանը: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Կրակել է հարևանի մեքենային
Հունվարի 13-ին՝ ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գ. Կ.-ն և հայտնել, որ հարևանի տղան կրակել է իր ավտոմեքենայի վրա:
Մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խմբին Գագիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 01.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանը՝ 1977 թ. ծնված Հովիկ Ք.-ն, տիրի հրացանով մի քանի անգամ կրակել է իր «Նիսան X Տրաիլ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս:
Հովիկ Ք.-ն հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացրել է օդամղիչ հրացանը:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: