Պուտինը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ, հույս հայտնելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները արգասաբեր համագործակցության զգալի փորձ են կուտակել տարբեր բնագավառներում:
«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը եւ համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,-ասված Է ՌԴ նախագահի հեռագրի տեքստում: