Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը:
Մեղադրանքի կողմը առարկել էր միջնորդությանը՝ նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:

7or.am