ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար. «Չեմ տեսնում այնպիսի ճնշում, որը Հայաստանում արտահերթ ընտրությունների կհանգեցնի»
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան ՍերգեյԿապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ-ը կանխատեսել է, որ այս տարի արտահերթ ընտրություններ կլինեն, նման զարգացումներ հնարավո՞ր են ՝ ասել է, թե ցանկացած կանխատեսում անելը այս պարագայում շատ բարդ է։
-Դուք գիտեք, թե ինչպիսի կանխատեսումներ էին արվում նախագահական ընտրությունների նախաշեմին։ Դրանցից շատերը չիրականացան, և շատ քչերն էին կանխատեսում հետընտրական այսպիսի զարգացումներ,-նշել է նա։
Դեսպան Կապինոսը նշել է, որ տնտեսական ճգնաժամը շատ է անդրադարձել Հայաստանի վրա, և հնարավոր է՝ սոցիալական սրացումներ լինեն։
-Սոցիալական սրացումները կարող են ճնշումների պատճառ դառնալ։ Հետո էլ ճնշումներ կարող են լինել ներքին և ատաքին գործոնների հիման վրա։ Մենք ականատես ենք եղել, թե ինչ սուր ընդունվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպիսի հույզերով էր այն պարուրված, ինչ տարաբնույթ էին քաղաքական ուժերի և հասարակության ներկայացուցիչների կարծիքները։ Այսինքն, այսպիսի իրավիճակային դրսևորումներ կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ ինձ թվում է, որ քաղաքական իրավիճակը բավական կայուն է, և իրավիճակի ապակայունացման սպառնալիք չկա։ Կարող են լինել տարբեր իրավիճակային գործողություններ, բայց ընդհանուր առմամբ ես չեմ տեսնում այնպիսի ճնշում, որը արտահերթ ընտրությունների կհանգեցնի,-ասել է Ս. Կապինոսը։
ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար. «Չեմ տեսնում այնպիսի ճնշում, որը Հայաստանում արտահերթ ընտրությունների կհանգեցնի»
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ-ը կանխատեսել է, որ այս տարի արտահերթ ընտրություններ կլինեն, նման զարգացումներ հնարավո՞ր են ՝ ասել է, թե ցանկացած կանխատեսում անելը այս պարագայում շատ բարդ է։

7or.am