Ավտոմեքենան առջևի անիվներով հայտնվել է երկաթյա ձողի վրա
Հունվարի 14-ին՝ ժամը 21:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթյա ձողին, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 16 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և առջևի անիվներով հայտնվել երկաթյա ձողի վրա:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: