Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց (տեսանյութ, լրացված)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվել էր և նշանակվել հունվարի 15-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը:
Մեղադրանքի կողմը առարկել էր միջնորդությանը՝ նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:
***
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է քննող դատավոր Արթուր Մկրտչյանին մակագրվել խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը: Օրբելյանը կասկածներ ունի, որ դատական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից, այլ ոչ թե էլեկտրոնային եղանակով:
Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է, որ իրենց համար այդ պատճառաբանությունը ընդունելի չէ, բայց դա չեն կարող բողոքարկել կամ այլ միջոցներ ձեռնարկել:
«Մենք ստիպված ենք արդեն տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս հարցի քննությանը»,- ասել է Ալումյանը:
***
Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հունվարի 16-ին, ժամը 11։00-ին։

7or.am