Քաղաքական

15.01.2019 10:44


«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Վահագն Գրիգորյան հունվարի 15-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Եթե հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով հետ է վերցնում իր դիմումը, ապա այդ մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չի վերցվում, ապա այդ մասին ԱԺ նախագահը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Միրզոյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի ևԼենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնըՍահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէմեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Այս խորագրի վերջին նյութերը