Լրահոս

15.01.2019 14:52


Երևան քաղաքի ավագանու 10 անդամ պատգամավորի մանդատ է ստացել

Երևան քաղաքի ավագանու 10 անդամ պատգամավորի մանդատ է ստացել

Երևան քաղաքի ավագանու 10 անդամ դադարեցրել է իր լիազորությունները և գործուղվել Ազգային Ժողով ու ստացել պատգամավորի մանդատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանցից 8-ը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից են Արուսյակ Ջուլհակյանը, Նարինե Խաչատուրյանը, Գայանե Աբրահամյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սոն Ղազարյանը, Արթուր Դավթյանը, Լուսինե Բադալյանը և Նարեկ Զեյնալյանը:

«Ըստ կանոնակարգի՝ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները հանձնվել են ընտրական ցուցակով հերթական հաջորդ թեկնածուներին՝ Ռաֆայել Ավետիսյանին, Սաշա Կատվալյանին, Աննա Ջավախյանին, Աշոտ Սարգսյանին, Արթուր Մայիլյանին, Վազգեն Դարբինյանին, Արուսյակ Հարությունյանին և Հայկ Միրզոյանին»,- նշեց Մարությանը:

Նրա խոսոքվ՝ «Լույս» կուսակցությունների դաշինքից Երևան քաղաքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը նույնպես դադարեցրել է իր լիազորությունները, և նրան փոխարինելու է եկել ընտրական ցուցակով հերթական հաջորդ թեկնածու Թեհմինա Վարդանյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Արման Աբովյանին կփոխարինի Լյուդմիլա Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը