Լրահոս

15.01.2019 15:02


Շրջանների զգալի մասում սպասվում են ձյուն և մառախուղ

Շրջանների զգալի մասում սպասվում են ձյուն և մառախուղ

Հանրապետության տարածքում

Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 9.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -27.60C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.00C

Այս խորագրի վերջին նյութերը