Թուրքիան կիբերհարձակումների վտանգին ենթակա թիվ մեկ երկիրն է աշխարհում։ Այս մասին հայտարարել է թուրքական IBS ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավար Մուրաթ Չիֆթչին։
Նրա խոսքով՝ կիբերհարձակման ենթարկվելու դեպքում թուրքական ընկերությունները կարող են կորցնել իրենց տվյալների բազան, կարող է արգելափակվել համակարգը, իսկ այնուհետև ցանցահենները կարող են այդ տվյալների դիմաց փրկագին պահանջել։
Չիֆթչիի խոսքով՝ կիբերհարձակումների վտանգն արդեն գտնվում է թուրքական ընկերությունների ղեկավարությունների օրակարգում։
«Մեր երկիրը դեռ առանձնապես մեծ վնասներ չի կրել կիբերհարձակումներից, սակայն վտանգը գնալով ահագնանում է», - նշել է Չիֆթչին։
Նա նկատել է տվել, որ շուրջ 5-10 տարի առաջ թուրքական ընկերությունները միանշանակ համոզված էին, որ կիբերհարձակումները իրենց չեն սպառնում։ Իսկ այսօր ոչ մի ընկերություն չի կարող հայտարարել, թե պաշտպանված է նման հարձակումներից։ Յուրքանչյուր պահ յուրաքանչյուր ընկերություն կարող է կիբերհարձակման ենթարկվել։ Չիֆթչին նշել է, որ այս առումով կիբերհարձակումների դեմ ապահովագրությունը կարող է նվազեցնել հնարավոր վնասի ռիսկը։
Կիբերհարձակումների վտանգն ահագնացել է Թուրքիայում