ՀՀ Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե նախկինի պես 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը:
ԱԺ-ն կունենա հետեւյալ հանձնաժողովները՝
-Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)
-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ)
-Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)
-Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)
- Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)
-Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)
-Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)
-Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)
-Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)
-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)
-Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է՝ առաջարկվում է, որ Գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի եւ անդամների պաշտոններում ընտրություններում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամների, ԿԲ նախագահի, նրա տեղակալների եւ ԿԲ խորհրդի մյուս անդամների թեկնածությունները ԱԺ-ում ներկայացնելու իրավասությունը վերապահվում է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածությունների առաջադրման իրավասությունը վերապահվում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին:
ՀՀ ԱԺ-ն կունենա 11 հանձնաժողով