Հրազենային վնասվածքներով Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 41-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ սպանվածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։