«Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամի ստեղծումը կոռուպցիայի դասական դրսևորում է․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Մեր երկրում ոչինչ չի փոխվել, ընդամենը տեղի է ունեցել տեղափոխություն: Իսկ երկրորդ ուժը շարունակում է մնալ ԲՀԿ-ն, այսինքն՝ ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը իրավական պետություն չէ, ավելին, խորհրդարանում առկա քաղաքական պատկերը ցույց է տալիս, որ ՀՀ-ում չկա բազմակարծություն:
«Եվ եթե ԱԺ-ն իրապես ներկայացնում է մեր ազգի շահերը, ապա այն պետք է ներկայացնի բոլոր շերտերի կարծիքները, մինչդեռ տեղի չունեցան այն բարեփոխումները, ինչը կտաներ սրան: Հինգ տոկոսանոց շեմը և ռեյտինգային համակարգը բերեց նրան, որ ՀՀԿ-ն փոխակերպվեց ՔՊ-ով: Էությունը չի փոխվել, ուստի միատեսակ քվեարկություններ են լինելու, ինչի ականատեսը եղանք: Այն որ Արարատ Միրզոյանն առանց դեմերի ու ձեռնպահների 131 ձայնով ընտրվեց, սա վտանգավոր ցուցիչ է և խոսում է այն մասին, որ ՀՀ-ում չկա բազմակարծություն, մինչդեռ խորհրդարանը պետք է դառնա բազմակարծության կենտրոն: Եթե դու հագնում ես բռնապետի նույն վերարկուն, դա արդեն անդրադառնում է քեզ։ Հիմա այդ բռնապետի վերարկուն հագել են այս քաղաքական ուժերը, որոնց առաջին իսկ քվեարկությունը ցույց տվեց, որ, նախ չկա ընդդիմություն»,-նշեց նա:
Անդրադառնալով փաստաբանների նկատմամբ վերաբերմունքին և սպառնալիքներին՝ Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ գործադիրը պետք է քաղաքականություն վարի և հստակ ցույց տա, որ հարգում է մարդու իրավունքները, քանի որ փաստաբանի նկատմամբ ոտնձգությունն արդարադատության դեմ ոտնձգություն է:
«Պետության ներկայացուցիչները՝ ի դեմս, ոստիկանության, ցուցաբերել են անգործություն: Եվ այս անգործությունը պիտի դատապարտվի: Պետք է հասկանանք, որ ցանկացած մարդ ունի պաշտպանվելու իրավունք՝ անկախ նրանից, թե որ ուժին է պատկանում, ինչի մեջ է մեղադրվում: Այս մարդիկ ունեն պաշտպան ունենալու, իրավաբանական և բժշկական օգնություն ստանալու իրավունք: Մենք հարգում ենք, որ կա հանրություն, որն ուզում է իր բողոքն արտահայտել, բայց նույն հանրությունը պիտի հասկանա, որ 9 ամսվա ընթացքում այս կառավարությունը, որի կողմից նշանակվել են ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները, եթե արդար են և ցանկանում են բացահայտել հանցագործությունները, ապա արդեն մեղադրական եզրակացություններ պիտի լինեին այս գործերով դատարանում: Հանրությունը պիտի հասկանա՝ սա բեմադրություն է և իրեն օգտագործում են այդ բեմադրության մեջ՝ բռնել և հետո բաց թողնել, շահարկել»,-նշեց Փոստանջյանը՝ շեշտելով, որ նախնական կալանքն ազատազրկման ձևով պատիժ չէ:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին՝ Փոստանջյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ուղղակիորեն հակասում են փաստին, որ «Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամ է ստեղծվում:
«Սա կոռուպցիայի դասական դրսևորում է: Կլասիկ կոռուպցիոներներ են այս մարդիկ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կոռուպցիայի վկայություն են նաև Նիկոլ Փաշինյանի, ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի ղեկավարների հեռախոսային խոսակցությունները:

Աղբյուրը՝ Yerkir.am