Այսօր սովետական կրկեսի, էստրադայի և կինոյի հայ արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 75 տարեկան։ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ. Մոսկվայում։ Նրա հայրը «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանում շեֆ խոհարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։
Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչել է Բոլոր ժամանակների ծաղրածու:
1959-ին մեծանուն ծաղրածուն ավարտել է Մոսկվայի կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը, աշխատել հայկական կրկեսային կոլեկտիվում: 1964-ին Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է առաջին մրցանակ:
Նկարահանվել է «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացե՛ք, Լեոնիդ Ենգիբարովն է» և այլ կինոնկարներում: 1971-ին հրատարակվել է Ենգիբարովի «Առաջին ռաունդ» նովելների ժողովածուն:
1971-ին ստեղծել է Մնջախաղի էստրադային թատրոն:
Ենգիբարյանի մանրապատումների շարքից են «Փողոցային ակրոբատը», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Քայլերը», «Մանկական կյանքը», «Հովանոցը», «Սիրտն ափի մեջ», «Լույս ու ստվերը», «Օլիմպիական մեդալները» և այլն:
«Սովորաբար կրկեսում ծաղրածուները լրացնում են ընդմիջումներն արտիստների ելույթների միջև: Ենգիբարյանի դեպքում ընդհակառակն էր. մենք՝ արտիստներս, լրացնում էինք նրա ելույթների ընդմիջումները», - մի առիթով ասաց Հայաստանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարյանի սան Սոս Պետրոսյանը:
«Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի. ծիծաղը պարտադիր է: Ծաղրածուն միշտ զվարճախոս է եղել, բայց հանդուգն զվարճախոս բոլոր ժամանակների ու բոլոր արքաների մոտ: Նա միշտ միակն է եղել, որ ճշմարտությունն է ասել արքաների երեսին»,-մի առիթով ասել է Լ. Ենգիբարյանը:
Ենգիբարյանը մահացել է 1972թ. հուլիսի 25-ին Մոսկվայում:
Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 75 տարեկան

7or.am