ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան ՍերգեյԿապինոսը լրագրողներին ասել է, թե իրենց գրասենյակի աջակցությամբ Հայաստանում բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա անդրադարձել է նաև 2008թ. մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին և նշել, որ դատական գործերով զբաղվող փորձագետներն ստիպված են եղել ուսումնասիրել մեծածավալ փաստաթղթեր, ինչի արդյունքում էլ զեկույցն ուշացել է։
Նշենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ զեկույցի ուշացումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների և ԵԱՀԿ-ի միջև ձեռք բերված գործարքով, սակայն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը պնդել է, որ զեկույցի պատրաստման համար հարկավոր էր ժամանակ, և միայն դա է պատճառը, որ այն ուշացել է։
Ո՞րն էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի զեկույցի ուշացման պատճառը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողներին ասել է, թե իրենց գրասենյակի աջակցությամբ Հայաստանում բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա անդրադարձել է նաև 2008թ. մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին և նշել, որ դատական գործերով զբաղվող փորձագետներն ստիպված են եղել ուսումնասիրել մեծածավալ փաստաթղթեր, ինչի արդյունքում էլ զեկույցն ուշացել է։

7or.am