Լրահոս

16.01.2019 18:10


Գողացված մեքենան հայտնաբերեցին Սեբաստիայի փողոցում (տեսանյութ)

Գողացված մեքենան հայտնաբերեցին Սեբաստիայի փողոցում (տեսանյութ)

Հունվարի 11-ին՝ օրը ցերեկով, Շենգավիթ վարչական շրջանում մեքենա էին առևանգել:
Եղբայրության փողոցի շենքերից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենայի տերը մեքենայի դռները բաց, շարժիչը գործարկված թողնելով` մի քանի րոպեով տուն էր մտել, ինչի ընթացքում էլ կատարվել էր գողությունը...
Կատարվածի վերաբերյալ ժամը 13:40-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց. տեսնելով մեքենան չկա, տուժողը 1-02 էր զանգել:
«Օպելի» գույնը, հաշվառման համարանիշերը ճշտելուց հետո, իրավապահներն անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին: Հարկավոր էր արագ գործել, քանի դեռ կասկածյալը չէր հասցրել թաքցնել մեքենան: Ոստիկանության արտաքին և օպերատիվ ծառայություններից զատ, բացահայտման աշխատանքներին մեծապես կարող էին նպաստել նաև փողոցների տեսահսկող սարքերը, բայց գործը դրան չհասավ:
Մեքենան հայտնաբերվեց բացառապես ոստիկանության ծառայողների արագ փոխգործակցելու և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ:
Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, Սեբաստիայի փողոցում հայտնաբերեցին առևանգված «Օպել» մակնիշի մեքենան և վարորդին մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ճշտվեց կասկածյալի ինքնությունը` Վերին Շենգավիթի բնակիչ Արսեն Բադալյան:
Նշենք, որ նախկինում գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի մեղադրանքով դատապարտված Բադալյանը քրեակատարողական հիմնարկից 2018 թվականի նոյեմբերի 7-ին է ազատվել` համաներման ակտով:
Հետևություններ չէր արել, և հանցավոր ուղին նրան կրկին ոստիկանություն բերեց:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը