Լրահոս

15.03.2010 17:27


Ժ. Սոարեշ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Իլհամ Ալիևից»

Ժ. Սոարեշ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Իլհամ Ալիևից»

Ինչպես տեղեկացնում է «anspress» գործակալությունը, Բաքվում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ադրբեջանական կողմից, մասնավորապես Իլհամ Ալիևից։

-Ես հուսով եմ, որ որոշման կայացման համար այս տարի երկու կողմերի ղեկավարությունն էլ քաղաքական կամք կդրսևորի։ Պետք է որոշիչ քայլեր ձեռնարկվեն։ Հուսով եմ, որ նախագահ Իլհամ Ալիևն այնպիսի որոշիչ քայլ կձեռնարկի, որ դրանով իր անունը կմտցնի Ադրբեջանի պատմության մեջ որպես մարդ, որը լուծեց ղարաբաղյան հակամարտությունը,-ասել է Սոարեշը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը նաև հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ պետք է բացառել բռնությունն ու պատերազմը։ Նա, որպես կարգավորման ուղի, խաղաղ ճանապարհն է գնահատել լավագույնը։

 

Այս խորագրի վերջին նյութերը