Դրամապանակը գողացել էին բուժքույրերի սենյակում գտնվող պայուսակից
Հունվարի 14-ին՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1947 թ. ծնված Անժելա Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17.30-ից 17.40-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Ներսիսյան փողոցի 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի բուժքույրերի սենյակում գտնվող իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է իր նույնականացման քարտը, բանկային և զեղչի քարտեր: Վնասի չափը պարզվում է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 15-ին՝ ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Դրոյի փողոցի 10 հասցեի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Դրամապանակը գողացել էին բուժքույրերի սենյակում գտնվող պայուսակից
Հունվարի 14-ին՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1947 թ. ծնված Անժելա Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17.30-ից 17.40-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Ներսիսյան փողոցի 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի բուժքույրերի սենյակում գտնվող իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է իր նույնականացման քարտը, բանկային և զեղչի քարտեր:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 15-ին՝ ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Դրոյի փողոցի 10 հասցեի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: