Մեկնաբանություն

16.01.2019 21:18


Հակաիրանական գիծը փաշինյանենց մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն

Հակաիրանական գիծը փաշինյանենց մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել ոչ դիլետանտներին, գրագետներին, քաղաքականապես մեղսունակներին, բանիմացներին ու ոչ տգետներին:

Խորհրդարանը, դեռ աշխատանքները կարգին չսկսած, վերածվում է դեբիլիզմի խորհրդանիշի: Սա արդեն վտանգավոր է դառնում:

Եթե նախկինում միայն Նիկոլ Փաշինյանն էր լյափսուսներ տալիս, քանզի միայն ինքն էր խոսում, ապա հիմա հանգամանքների բերումով նրա թիմակիցներն էլ են սկսել խոսել: Պատկերն անտանելի է: Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ:

Եթե սրանք միայն ներքին հարցերի շուրջ արտահայտվեին, ապա գոնե կարելի էր մի կերպ յոլա գնալ, մինչև որ այս բալագանն իր տրամաբանական ավարտին հասներ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ սրանք զբաղվում են մեր երկրի անվտանգությամբ, Արցախի հարցով, ՀԱՊԿ-ով, արտաքին հարաբերություններով և այլ կարևոր հարցերով: Իսկ դա արդեն ոչ միայն վտանգավոր է, այլ նաև սպառնալիք մեր պետականությանը:

Եթե նոր ԱԺ-ի արտաքին հարաբերությունները ներկայանալու են քաղաքականապես ու պատրաստվածությամբ անչափահաս Ռուբեն Ռուբինյանի դեմքով, իսկ Արցախի հարցով պաշտոնապես զբաղվելու են Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը, ապա սա արդեն տրագիկոմեդիա է:

Արտաքին հարաբերություններում փոքրիկ սխալն անգամ կարող է շատ լուրջ բացասական ազդեցություն թողնել մեր երկրի վրա: Իսկ սխալների հավանականությունը բազմապատկվում է ամեն օր՝ ավելացնելով սպառնալիքը:

Ինչո՞վ սպառնալիք չէ այն, որ Փաշինյանը հանդիպում է ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ ու դրանից հետո հայտարարում, որ հայ-իրանական սահմանը կարող է փակվել, իսկ նրա թիմակիցը բացասական շեշտադրումներով ավտորիտար երկիր է համարում Իրանն ու մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ պետությունը դնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ միևնույն շարքում:

Հակաիրանական գիծն այս թրաշամանուկների մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն: Արդեն դժվարանում եմ ասել: Պատահականությունները սրանց մոտ այնքան շատ են, որ արդեն օրինաչափության են վերածվում:

Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «թավշյա» էքսպերիմենտին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը