Լրահոս

17.01.2019 10:13


Երևանի բնակիչը սպառնում էր ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա

Երևանի բնակիչը սպառնում էր ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա

Հունվարի 17-ին՝ ժամը 01:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ա. Ե.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը