Լրահոս

17.01.2019 10:15


ՃՏՊ Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 16-ին՝ ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարալիկ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1987 թ.) և «Mercedes CLS» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Բ.-ն (ծնված 1990 թ.), արգելափակվել են ավտոմեքենայում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածներին: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը