Լրահոս

15.03.2010 18:23


Ադրբեջանի արտգործնախարարի և Բեռնար Ֆասիեի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ադրբեջանի արտգործնախարարի և Բեռնար Ֆասիեի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ինչպես հաղորդում է «АПА»-ն, հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությանը, այսօր կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հեռախոսազրույցը։ Զրույցի ժամանակ Ֆասիեն անհանգստություն է հայտնել այն մասին, որ հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ում տեղեկատվություն է հայտնվել իր անունից։ Դիվանագետն ընդգծել է, որ իր բառերն ամբողջությամբ խեղաթյուրվում են, և որ ինքը, որպես համանախագահ և մասնավորապես որպես զինվորական, երբեք իրեն թույլ չէր տա գնահատական տալ որևէ բանակի, երբեք նման սխալ թույլ չէր տա և նման քայլ չէր անի որպես միջնորդ։

Ֆասիեն ասել է, որ անհանգիստ է նման իրավիճակով և կոչ է արել անմիջապես հանել իր խոսքերը երկու կողմերի ԶԼՄ-ից։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ մարտի 12-ն Երևանում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ Բեռնար Ֆասիեն ասել էր, թե պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի հաղթանակն անհնարին է, քանի որ ինքն անձամբ գիտի հայաստանցի և արցախցի զինվորների քաջության մասին։

 

Այս խորագրի վերջին նյութերը