Քաղաքական

17.01.2019 15:11


«Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մեկ երրորդը՝ դեռ ոչ». Փաշինյան

«Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մեկ երրորդը՝ դեռ ոչ». Փաշինյան

Կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակվում է Կառավարության անդամների երկու երրորդը։ Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Օրենքի համաձայն՝ Կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակվում է Կառավարության անդամների երկու երրորդը, մենք կգնանք այդ ճանապարհով՝ Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մեկ երրորդը չի նշանակվի, քանի դեռ մենք վերջնական մինչև վերջին դետալը չենք հստակեցրել Կառավարության կազմի կառուցվածքի փոփոխությունների հետ կապված»։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել 5-ով՝ դարձնելով 12։ Լուծարվում է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը միանում է Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը միանում է Տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը