Լրահոս

15.03.2010 18:27


Հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ Ա.Մարտիրոսյանի կողմից խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով,  խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ՀՔԾ-ում ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, Ա.Մարտիրոսյանը զինծառայող Ա.Շահվալդյանին  պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար, 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջինիս հորից՝ Ս. Շահվալդյանից  խաբեությամբ հափշտակել է 7.500 ԱՄՆ դոլար:

Մարտի 10-ին դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով: Նախաքննության ընթացքում, որպես  կասկածյալ հարցաքննվելիս Ա.Մարտիրոսյանն ընդունել է խաբեությամբ գումար հափշտակելու հանգամանքը եւ նույն օրը գումարը վերադարձրել  Ս.Շահվալդյանին:

Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը