Ի՞նչ են նախանշում «մադրիդյան սկզբունքներն» ըստ Մամեդյարովի
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Սլովակիայի իր պաշտոնակից Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է.
«Ռազմական ճարտասանության օգտագործման դադարեցման համար անհրաժեշտ է լուծել այն խնդիրները, որոնք առաջանում են դրա կիրառումից»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները նախանշում են հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի հինգ կամ «5+» շրջաններից՝ ենթադրելով նաև Լաչինի շրջանը։ «5+» շրջանների ազատագրումից հետո այնտեղ միջոցառումներ կիրականացվեն ավերված ենթակառուցվածքների, ճանապարհների վերականգնման, ջրի մատակարարման, էլեկտրամատակարարման ուղղությամբ և այլն։
Այդ գործընթացի իրականացման ծրագրերն արդեն պատրաստ են։
Փախստականների՝ իրենց տներ հարկադրված անվտանգ վերադարձի նպատակով նախատեսվում է ազատագրված տարածքներում միջազգային դիտորդների տեղակայում,-ասել է Էլմար Մամեդյարովը։