Լրահոս

11.01.2011 15:34


Ինչպե՞ս հաղթահարել հետտոնական սթրեսները

Հետտոնական դեպրեսիաները բարդ դրսևորումներ չեն, սակայն կարող են խորանալ, եթե մարդը դրան հակված է: «Հայելի» ակումբում կայացած մամլո ասուլիսին այսպես է ասել է  հոգեբան Սամվել Խուդոյանը՝  հետտոնական դեպրեսիաները նմանեցնելով  երկար ծիծաղելուց հետո մարդու տխրելուն։

Հոգեբանն այդ երևույթը բնորոշել ոչ թե որպես դեպրեսիա, այլ դիսֆորիա կամ ուղղակի տխրություն:

-Տոներից հետո մարդու մոտ էներգիայի սպառում է սկսվում: Եվ որքան բուռն է անցկացվել տոնը, այնքան տխրություն կոչվածը կարող է ուժեղ լինել,-հայտարարել է Սամվել Խուդոյանը:

Տոնական օրերին ավելորդ սթրեսներից ազատվելու  համար մասնագետը խորհուրդ է տվել մեկնել մի քանի օրով հանգստանալու։  Նա նաև հավելել է, որ խորհուրդ է տրվում շատ քնել և մարմնամարզությամբ զբաղվել:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը