ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հրաժարվել է հարցազրույց տալ հեռախոսով իրեն նկարահանող լրագրողներին
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում հրաժարվել է հարցազրույց տալ այն լրագրողներին, ովքեր հեռախոսով են նկարահանում իրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Փայլակ Ֆայրադյանը՝ հավելելով․
«Տիկին փոխխոսնա՛կ, ընդամենը ամիսներ առաջ ու անգամ օրեր առաջ նման «պրիտենզիաներ» չունեիք: Կմեկնաբանեք՝ ո՞րն է խնդիրը: Թե բա պաշտոնը չի փոխում մարդուն, Ձեզանից շատերին, հենց պաշտոնը փոխեց»:
Տեղեկությունը հաստատել է նաև անձամբ Լենա Նազարյանը՝ գրելով․ «Պաշտոնի հետ կապ չունի։ Կարճ ճեպազրույցներ` խնդրեմ: Անհատական հարցազրույցներ հեռախոսային տեսագրություններով չեմ անելու․․․Այդպես ինձ հարմար է: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ․․․ԵԱՀԿ դիտորդները, ինձ ներկայացնելով հետընտրական զեկույցը՝ մի շատ հետաքրքիր դիտարկում արեցին: Ասացին, որ զեկույցում միայն երեք կնոջ անուն կա, որոնց շարունակաբար վիրավորել ու ձեռ են առել սոցիալական ցանցերում` նրանց արտաքինի մասին ինչ-որ բաներ ասելով: Այդ կանացից մեկը ես եմ եղել»:
Այս գրառման տակ բուռն քննարկում է սկսվել Լենա Նազարյանի դիրքորոշման հետ կապված, հիմնական մասը՝ քննադատական։ Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք ենթադրում են, որ խոշոր պլանից Լենա Նազարյանը թերևս խորշում է, քանի որ աչքերն ավելի մեծ են երևում, նաև ընդգծել են, որ հեռախոսով նկարահանելուց հարցերի և պատասխանների բովանդակությունը չի կարող փոխվել։ Օգտատերերից մեկն էլ հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ միացումները հենց հեռախոսի միջոցով է կատարում։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հրաժարվել է հարցազրույց տալ հեռախոսով իրեն նկարահանող լրագրողներին
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում հրաժարվել է հարցազրույց տալ այն լրագրողներին, ովքեր հեռախոսով են նկարահանում իրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Փայլակ Ֆայրադյանը՝ հավելելով․
«Տիկին փոխխոսնա՛կ, ընդամենը ամիսներ առաջ ու անգամ օրեր առաջ նման «պրիտենզիաներ» չունեիք: Կմեկնաբանեք՝ ո՞րն է խնդիրը:
Թե բա պաշտոնը չի փոխում մարդուն, Ձեզանից շատերին, հենց պաշտոնը փոխեց»:

7or.am