Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԻՎ և տրանսպորտի նախարարներին պաշտոնից ազատելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Մհեր Շահգելդյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն ԵՐԻՑՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Արմեն Երիցյան /կենսագրական տվյալներ/
Ծնվել է1960թ. Երեւան քաղաքում:
1978թ. ավարտել է Երեւանի թիվ 12 միջնակարգ դպրոցը:
1979-1981թթ. ծառայել է Զինված ուժերում:
ՀՀ ոստիկանությունում ծառայում է 1982թ-ի օգոստոս ամսից:
1984-4986թթ. սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոցում:
1987-1990թթ. ուսանել եւ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը եւ ծառայությունը շարունակել Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի, ավագ օպերլիազորի, բաժանմունքի պետի պաշտոններում:
Ծառայության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ' Խորհրդային ՆԳ բաժնի պետի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի, նույն վարչության պետի, Կոտայքի մարզային վարչության պետի, իսկ 1999թ-ի օգոստոս ամսից' կրկին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնները: 2001թ. օգոստոս ամսին նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին, 09.01.2003թ-ից' ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, իսկ 04.06.2008թ-ից' ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
2000թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Արիության մեդալով, 2006թ-ին' □Հասարակական կարգի գերազանց պահպանման համար□ մեդալով եւ նույն թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է □Մխիթար Գոշ□ մեդալով:
Ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների եւ 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաեւ Գուրգեն Մարգարյանին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնից ազատելու եւ Մանուկ Վարդանյանին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Մանուկ Վարդանյան /կենսագրական տվյալներ/
Ծնվել է 1961թ-ին Գյումրի քաղաքում:
1978թ-ին ավարտել է Երեւանի N 159 միջնակարգ դպրոցը:
1983թ. ավարտել է Մոսկվայի Հողաշինարարական ինստիտուտը:
1983-1985թթ. աշխատել է □Հայպետհողշիննախագիծ□ ինստիտուտում: Այնուհետեւ
Հրազդանի շրջխորհրդի գործկոմում' որպես գլխավոր ինժեներ-հողաշինարար:
1995թ-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում' որպես կադաստրի վարչության պետ:
1997-2009թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:
Զինապարտ է:
Ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով/2003թ./: 2002թ. ՀՀ վարչապետի կողմից ստացել է շնորհակալագիր, իսկ 2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:
Նախագահի հրամանգրերով Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի, իսկ Մանուկ Վարդանյանը' Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից: