Լրահոս

16.03.2010 09:15


Մայրը խոստովանել է, որ սպանել է իր վեց երեխաներին

Մայրը խոստովանել է, որ սպանել է իր վեց երեխաներին

Դատավարության ընթացքում 38-ամյա ֆրանսուհի Սելին Լեսաժը(Celine Lesage) խոստովանել է, որ սպանել է իր վեց նորածին երեխաներին։ Սպանությունները տեղի են ունեցել 1999-ից 2007թթ.։ Պոլիէթիլենային տոպրակների մեջ նորածինների դիակները Լեսաժի տան նկուղում 2007թ.՝ հայտնաբերել է վերջինիս կենակիցը, ով հանդիսանում էր սպանված երեխաներից մեկի հայրը։ Տղամարդը դիմել էր ոստիկանություն, որից հետո Լեսաժը ձերբակալվել էր։

Պատասխանելով դատավորի այն հարցին, թե արդյո՞ք երեխաները կենդանի էին, մինչև նրանց խեղդելը, մեղադրյալը պատասխանել է, թե ստույգ ոչինչ չի կարող ասել, հետո ավելացրել՝ «Այո՛»։ Լեսաժին սպառնում է ցմահ ազատազրկում։ Դատարանն իր վճիռը կհրապաևրակի մարտի 18-ին։

Ըստ «Lenta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը