Լրահոս

18.01.2019 17:55


Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

Նրա խոսքով` միջնորդություն է ներկայացվել Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

«Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13:30-ին»,- ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը