ՍԱՍ–ի աշխատակցին սպառնացել է, որ գումարը չվճարելու դեպքում կպայթեցնի սուպերմարկետը
SHAMSHYAN.com-ի տեղություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։ Թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար, և սպառնացել է, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ, և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։
Աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան, և երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։
Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։