Լրահոս

16.03.2010 10:09


ԵԱՀԿ ԽՎ նախագահ. «Հասել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին։ Քննարկման գլխավոր թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Է. Մամեդյարովն ընդգծել է, որ միայն այն դեպքում, երբ Հայաստանի զինված ուժերը դուրս կգան «գրավյալ տարածքներից», և փախստականներն էլ կվերադառնան այնտեղ, կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ըստ Մամեդյարովի՝ միայն այս պայմանների դեպքում հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի, ու տարածաշրջանում էլ խաղաղություն և անվտանգություն կապահովվի։

Իր հերթին Ժ. Սոարեշն ասել է, թե եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը, և այս հնարավորությունից պետք է օգտվել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը