Բնակարանագողը թոռն էր. լավ գիտեր, թե տատը որտեղ է փողերը պահում (տեսանյութ)
Դեկտեմբերի 25-ից 27-ը Էջմիածնի Չարենցի փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտիրուհու բացակայությունից` ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, տնից հափշտակել 3.750.000 դրամ և 3000 դոլար: Գողության մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչեց դեկտեմբերի 30-ին: Մի քանի օրով որդու տուն մեկնած ու վերադարձած կինն այդ օրն էր միայն նկատել, որ փողերը չկան: Դեպքի վայրում իրավապահները համապատասխան արձանագրություններ կազմեցին: Փականը վնասված չէր, տունը տակնուվրա չէին արել: Գազօջախի միջից էին գողացել փողը, ինչը հուշում էր, որ բնակարանագողը տան նիստուկացին ծանոթ է եղել, բայց ո՞վ: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան:
Հաղորդումից օրեր անց առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով, բացահայտվեց: Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է՝ կատարած լինի տուժողի թոռը` Արթուր Սարկիսյանը: Հունվարի 10-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Արթուր Սարկիսյանը լավ գիտեր, թե տատը որտեղ է փողերը պահում, ուներ նաև բնակարանի բանալին, օգտվելով առիթից, որ նա իրենց տանն է, որոշել էր ծրագրածն իրականացնել` մոռանալով հետևանքների մասին: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի քննելու և պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: