Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան բանակցություններում
Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, և ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի`այսօր տարածած հայտարարությունում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը,-հայտարարել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Մայա Կոսիյանչիչը՝ հավելելով,-Եվրամիությունը սպասում է դրանց արդյունքների լիարժեք իրագործմանը, այդ թվում`արտգործնախարարների վերջին համաձայնության կատարմանը, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել` իրենց հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար»:
«Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` ԵՄ Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև կողմերի միջև վստահությունն ամրապնդող միջոցառումներով: Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասին ամբողջովին իրացնել իր հնարավորությունները»,֊այսօր իր տարածած հայտարարությունը եզրափակում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Աղբյուրը՝ Ազատություն