«Եթե սխալ են արել, պետք է տղամարդու պես ասեն՝ ժողովուրդ ջան, կներեք». Գուրգեն Եղիազարյան
Ինչ որ ասվել, խոստացվել է, պետք է կատարվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, «Նոյյան տապանում» հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։
«Նախեւառաջ պետք է սուտ չասել ժողովրդին։ Ինչ որ ասվել, խոստացվել է, պետք է կատարվի, եթե սխալ է եղել, պետք է տղամարդու պես դուրս գալ եւ ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, սխալվել ենք։Սխալն ընդունելի կլինի, երբ որ դա ընդունվի, ոչ թե ամեն կերպ լղոզվի»,–ասաց նա։
Եղիազարյանի կարծիքով՝ առաջինը պետք է ծրագիր ունենալ աղքատության մասով, թե ինչը կարելի է զարգացնել. «Գյուղատնտեսությունը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, պետք է մտածել՝ ինչ անենք, որպեսզի գյուղացուն օգնենք»։
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ աննորմալ երեւույթ է, որ մի քաղաքական ուժ ԱԺ–ում ունի 88 պատգամավոր. «Դա տաղտուկ վիճակ է եւ այդ վիճակից դուրս գալու համար պետք է քայլ անել դեպի աղքատները, ձեռք մեկնել ընչազուրկներին, դուրս բերել նրանց այդ վիճակից»։

Աղբյուրը՝ News.am