Քաղաքական

19.01.2019 17:20


«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը

«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:

Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը՝ ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:

Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը, իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»։

Այս խորագրի վերջին նյութերը