Լրահոս

21.01.2019 10:26


Երևանում թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին մարզպետի տղային

Երևանում թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին մարզպետի տղային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նախօրեին՝ հունվարի 20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Վահե Հովակիմյանը և հայտնել, որ իր վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում թողել է Երևանում՝ ժողովրդին հայտնի «ՏԷՑ-ի կռուգում» և հեռացել: Այնուհետև վերադարձել ու նշված ավտոմեքենայով եկել է տուն՝ Արտաշատ, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից գողացել են փաստաթղթերը և գումար:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վ. Հովակիմյանը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում` չգործող «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, թողել է խափանված Opel Corsa մակնիշի ավտոմեքենան և ժամը 22:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան վերանորոգել է և առանց որևէ տեղ կայանելու՝ վերադարձել է տուն, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից անհայտացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի սեփականության վկայականը, բանկային քարտերը և 500 ԱՄՆ դոլար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովակիմյանը ոստիկանության նախկին սպա է, նրա հայրը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն է, ով վերջերս հանցագործություն կատարելու մեջ մեղադրել էր ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ում դեմ բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախկին մարզպետի նախկին ոստիկան տղայի ավտոմեքենան թալանողին կամ թալանողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը